Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, երկօրյա այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է:
Բացի այդ, կստորագրվի նաև 2013-2014թթ. խորհրդակցությունների ծրագիր Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:









































