Հոլիվուդյան հայտնի կինոնախագծերում հնարքներ բեմադրողներն ու կատարողները Ամերիկյան կինոակադեմիայից պահանջում են իրենց համար ևս «Օսկար» մրցանակ սահմանել: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Կասկադյորների ասոցիացիան համապատասխան միջնորդագրի համար սկսել է անցկացնել ստորագրահավաք: «90 տարի Ամերիկյան կինոակադեմիան զբաղվում է կոպիտ խտրականությամբ հնարքներ կատարողների և նրանց ներդրման նկատմամբ ինդուստրիայի ստեղծման գործում, որը մենք բոլորս սիրում ենք, և որի համար մենք բառացիորեն արյուն ենք թափում: Եվ խոսքն ըստ մաշկի գույնի կամ սեռի խտրականության մասին չէ: Բոլոր կասկադյորներն առանց բացառության վրդովված են, որ անտեսվում են իրենց ծառայությունները»,- ասվում է Ասոցիացիայի նախագահ Ջեֆ Վուլֆի ուղերձում:
Միջնորդագրի տակ արդեն ստորագրել է մոտ 50 հազար մարդ:










































