Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հաուան հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման և երկրների միջև դիվանագիտական բարձր մակարդակով հարաբերությունների վերականգնման պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությամբ Հաուայի ելույթին:
«Մենք բաց ենք մնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման համար, և առաջին քայլը պետք է լինի բարձր մակարդակով դիվանագիտական ներկայացուցչության վերականգնումը»,- Հաուայի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Վաշինգտոնը մնում է Կարակասի հիմնական առևտրային գործընկերներից մեկը: Վենեսուելական նավթի մատակարարումներն ԱՄՆ 2012-ին օրական կազմել են 900 հազար բարել:








































