Սիրիացի քրդերի զինված կազմավորումները հայտարարել են, որ պատրաստ են միանալ հրադադարին։ Այս մասին ասվում է Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի պաշտոնական հայտարարությունում, որը հանդիսանում է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության մարտական թևը։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը «լիակատար անհեթեթություն» էր անվանել Թուրքիայի իշխանությունների հայտարարությունը Սիրիայում հրադադարից սիրիացի քրդերին բացառելու անհրաժեշտության մասին։









































