Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Գասպարիի կինը դիմել է ՄԻԵԴ

Վարտգես Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով

Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:

Վ. Գասպարին կալանավորվել է 2016թ. փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20, ավելի ուշ՝ թիվ 7 խուց, որտեղ վերջինս փետրվարի 22-23-ը ենթարկվել է շարունակական ահաբեկման, նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի: Նրան խցակիցները ծեծել են, հայհոյել պարբերաբար, սպառնացել կյանքին և առողջությանը, վրան սառը ջուր լցրել, ապա նորից ծեծել, և այլն: Նրան չեն թույլ տվել օգտվել սենյակի կոմունալ որևէ հարմարությունից, և նա անց է կացրել գիշերը նախ գետնի, այնուհետ՝ խցի սեղանի կողքին դրված փայտե նստարանի վրա:

Չնայած նրան, որ Գասպարին, լինելով հացադուլի և ջրադուլի մեջ, պահանջել է ՔԿՀ-ի անձնակազմից փոխել իր խուցը, ինչն օրենքի պահանջ է, և պաշտպանել իրեն նման վերաբերմունքից, բանտի անձնակազմն, իրականում, ոչ միայն հրաժարվել է Գասպարիի համար անվտանգ և ապահով պայմաններ ապահովելուց,այլ նաև՝ բողոքաբերի համոզմամբ՝ կանգնած են եղել իր ամուսնուն ծեծողների և ահաբեկողների հետևում՝ նպատակ ունենալով նրան լռեցնել: Գասպարիի հայտարարությունները և իշխանությունների՝ անհապաղ և արդյունավետ քննություն իրականացնելու դժկամությունը, միևնույն ժամանակ կալանավայրում Գասպարիի անվտանգության և ապահովության նվազագույն իսկ պայմաններ չապահովելը, ցույց են տալիս, որ վերջինիս նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու ցուցաբերած անմարդկային, նվաստացնող վերաբերմունքն ուղղորդվել են իշխանությունների կողմից՝ հետապնդելով Գասպարիին «պատժելու» և մարդու իրավունքների խախտումների, համատարած կոռուպցիայի, ժողովրդավարական ազատությունների բացակայության դեմ մյուս պայքարողներին զսպելու նպատակ:

Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի շրջանակներում կիրառված միջանկյալ միջոցառումն, անհապաղ միջոցառում է, որը Եվրոպական դատարանի պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է անդառնալի վնասի անխուսափելի վտանգ: Դատարանի կողմից տիկին Այվազիի դիմումի բավարարումը կպարտավորեցնի ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ կիրառել կալանավայրում գտնվելու ընթացքում Վ. Գասպարիի անվտանգությունը, ապահովությունը և բարօրությունն ապահովելու համար, ինչպես նաև պարբերաբար զեկուցել Դատարանին Գասպարիի կալանավորման պայմանների և առողջական վիճակի մասին մինչև խափանման միջոցի վերացումը:

Սույն դիմումով Անահիտ Այվազիի ներկայացուցիչներն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գուրջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում