Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մասնագետները համոզված են, որ աշխատանքային օրը պետք է սկսել ամենաշուտը առավոտյան ժամը 10-ից։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Փոլ Քելին կարծում է, որ աշխատանքային օրն ավելի վաղ սկսելը հանգեցնում է սրտանոթային խնդիրների, երիկամի հիվանդության ու հոգեկան շեղումների զարգացման։
Նա նկատել է, որ մարդու վաղ արթնանալու դեպքում ներքին օրգանները «արթնանում» են 2-3 ժամ անց։ Օրինակ՝ 55 տարեկան մարդը, ով աշխատանքի է գալիս ժամը 10-ից շուտ, կարող է տուժել նյարդային բռնկումից, սթրեսից ու այլ խնդիրներից։ Ավելին՝ նվազում է աշխատանքի արդյունավետությունը, կտրուկ փոխվում է տրամադրվածությունը, առաջանում է գրգռվածություն։










































