Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ազգային զբոսաշրջային վարչությունը դիտարկում է երկրի հյուրանոցներում «ամեն ինչ ներառված է» (all inclusive) համակարգ ներդնելու մասին։ Այդ մասին հայտնել է գերատեսչության աշխատակիցը։
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք այդ հարցը քննարկում են մասնավոր սեկտորի հետ համատեղ։ Նա հավելել է, որ all inclusive համակարգը նախատեսվում է ներդնել ինչպես Վրաստան հաճախող զբոսաշրջիկների, այնպես էլ գործարար հատվածի համար՝ ելնելով երկիր այցելողների շահերից։
all inclusive հայեցակարգի պատմությունը սկսվում է 20-րդ դարի 50-ական թվականներից։ Այն ստեղծել է Club Med ցանցի հիմնադիր Ժերար Բլիտցը, որն առաջինն է all inclusive համակարգը գործարկել Կարիբյան կղզիների հյուրանոցներում։







































