«Երբ մենք դառնում ենք հիմնադրամի շահառուն, ներդրումի դիմաց դիվիդենտ պետք է ստանանք, դա վարկի հետ կապ չունի, թե ինչքան վարկ կվերցնենք: Ես կուզենայի տեսնել, թե մեր մուծածի դիմաց մենք ինչ ենք ստանում» : Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մարգարյանը՝ ակնկալելով ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի պատասխանը:
Հիշեցնենք՝ Այսօր Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել 2015 թվականի հունիսի 15-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թ. հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































