ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները ուսումնասիրում են Զիկա վիրուսի մարդուց մարդուն փոխանցման 14 նոր դեպք՝ գրում է TASS-ը:
«Ներկա պահին մենք ուսումնասիրում ենք Զիկա վիրուսի փոխանցման 14 նոր դեպք՝ հավանաբար փոխանցված սեռական ճանապարհով, այդ թվում՝ հղիների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Մասնագետները նշել են, որ այդ դեպքերից երկուսում կանայք կարող էին վարակվել միայն վարակված զուգընկերոջից, ով ճամփորդել է այն երկրներում, որտեղ արձանագրված է ինֆեկցիայի բռնկում:
Կենտրոնում ընդգծում են, որ սեռական ճանապարհով հիվանդության փոխանցումը «ապացուցված չէ, սակայն բացառված էլ չէ»:









































