Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Հարավային Կորեային և ԱՄՆ-ին այս տարվա մարտին համատեղ զորավարժություններ անցկացնելու դեպքում: Այդ մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի բանակի գերագույն հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ բանակն արժանի պատասխան կտա «թշնամական ուժերին մինչև վերջին մարդը», եթե համատեղ գործողությունների կամ ԱՄՆ զինվորականների տեղաշարժ լինի:
Նշվում է, որ հարվածների դեպքում «գլխավոր թիրախ» կդառնա Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի նստավայրը:









































