Դանիայի Ներգաղթի, ինտեգրման և բնակարանային նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Կառավարությունը սահմանային վերահսկողության ուժեղացումը համարում է անհրաժեշտ միջոցառում Դանիա անօրինական միգրացիայի ավելացումը կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դանիայի պետական սահմանները կուժեղացվեն 10 օրով՝ ընդհուպ մինչև մարտի 4-ը: Միաժամանակ ժամանակավոր վերահսկողությունը կընդլայնվի մինչև Գերմանիայի հետ սահման:







































