Facebook սոցցանցում մեծ ժողովրդականություն է ձեռք բերում տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է աղջիկը ներկել կրտսեր քրոջ մարմինը՝ վերածելով նրան զեբրի։ Այս մասին հայտնում է The Mashable-ը։
Հոլովակը համացանցում տեղադրել է աղջիկների մայրը՝ Էմի Գերմանը, ով տեսանյութին կցել է հետևյալ մեկնաբանությունը. «Ես հասկացա, որ նրանք իրենց չափազանց լուռ են պահում»։
Տեսանյութում ներկայացվում է դստեր հետ մոր զվարճալի երկխոսությունը։ Մոր պնդմանը, թե դա բավականին հիմար խաղ է, աղջիկը պատասխանում է. «Ես սիրում եմ զեբր»։
Հոլովակն ունեցել է ավելի քան 8 մլն դիտում։









































