Քիչ առաջ Վերին Գետաշեն գյուղի գերեզմանատանը 20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին հողին հանձնեցին: Նախ արձակվեց երեք համազարկ նրա պատվին, ինչպես նաև հնչեց ՀՀ հիմնը: Համայնքի ղեկավար Ռուբեն Ղուկասյանը նշեց, որ նրա մահը ոչ միայն Ստեփանյանների ընտանիքի ողբն է, այլ համընդհանուր ողբ է: Սգում է հայ ժողովուրդը, սգում է պաշտպանության նախարարը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հրաժեշտի իր խոսքն ասաց և համբուրեց սպանված զինվորին: Տևական ժամանակ համագյուղացիները չեն կարողանում հարազատներին հեռացնել զինվորի դիակի վրայից:
Ի դեպ, երբ Սեյրան Օհանյանը ՊՆ մեքենաներով անցնում էր գերեզմանների ճանապարհով, գյուղի կանայք տարաբնույթ արտահայտություններ էին թույլ տալիս, նրանք ասում էին, որ մեր օրերում, երբ կյանքն այսքան թանկ է, այսքան տարի պահես, փայփայես, ու երեխայիդ դին քեզ տան: Ի՞նչ են մտածում վերևներում այդ մասին:
Ըստ գյուղացիների շրջանում պտտվող լուրերի՝ Լյուքս Ստեփանյանին սպանողը հայտնի գեներալի որդի է:
Հուղարկավորության արարողությունը քիչ ուշ կներկայացնենք տեսանյութում:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի









































