Ամերիկացին, որը ներկայացրել է ամերիկյան T-Mobile օպերատորին, YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որում փորձարկել է Samsung Galaxy S7 նոր սմարթֆոնը ջրի տակ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ հարավկորեական հսկայի նոր սարքն անջրանցիկ է։
Տղամարդը որոշել էր փորձել՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է։ Նա վերցրել է սմարթֆոնն ու ընկղմվել լողավազանը՝ տեսնելու, թե ինչպես է այն աշխատում։
Ինչպես պարզվել է՝ Galaxy S7-ով ջրի տակ կարելի է զանգահարել, հեռուստաշոու դիտել, լուսանկարվել և տեսանկարահանում կատարել։ Նշվում է, որ սարքը ստեղծողները նախատեսել են, որ այն պետք է ջրում գտնվի կես ժամից ոչ ավելի, 1.5 մետրից ոչ ավելի խորության վրա։







































