Իրանն առաջարկում է «Սիրիայի բարեկամներ» երկրների այլընտրանքային հանդիպումն անցկացնել Թեհրանում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջաջին:
«Մենք առաջարկում ենք նման հանդիպում անցկացնել արտգործնախարարների կամ փոխարտգործնախարարների մակարդակով: Մենք հրավիրել ենք 30 պետությունների ներկայացուցիչների, որոնք բարեկամաբար են վերաբերվում Սիրիային, մասնավորապես՝ Իրաք, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Ալժիր»,- ասել է դեսպանը:
Սաջաջիի խոսքերով` հարցերը, որոնք կքննարկվեն այդ հանդիպմանը, կվերաբերեն սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և Սիրիայի ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն:









































