Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը դարձել են «ԱՄՆ-ի թշնամիների» ցուցակի առաջատարներ։ Ցուցակը կազմվել է Gallup գործակալության կողմից ամերիկացի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով։
Հյուսիսային Կորեան, որն ընտրվել է պատասխանողների 16 տոկոսի կողմից, երկրորդ տեղից առաջատարի դիրքն է զբաղեցրել՝ հետ մղելով Ռուսաստանին, որին անցած տարվա 18 տոկոսի փոխարեն որպես գլխավոր սպառնալիք համարել է 15 տոկոսը։ Ամերիկացիների աչքում լրջորեն աճել է Իրանի կողմից եկող սպառնալիքը (14 տոկոս ընդդեմ 9-ի), իսկ Չինաստանը ստացել է իր նույն՝ 12 տոկոսը։
Սոցիոլոգները նշում են, որ ցուցակում առաջին տեղի համար 16 տոկոս արդյունքը ամենացածրն է հարցման պատմության մեջ։
Ամերիկացիների 47 տոկոսը կարծում է, որ ռուսական բանակը միջազգային հարաբերությունների կարևոր գործոն է, իսկ 39 տոկոսն այն համարում է ԱՄՆ-ի համար ծայրահեղ սպառնալիք։







































