Խակասիայի Սայանագորսկ քաղաքում վերակենդանացման բաժանմունքից տղամարդը փախել է. անզգայացնող քնից արթնանալուց հետո նա որոշել է հիվանդանոցի մերձակայքի վաճառատնից գարեջուր գնել, գրում է veroyatno.com-ը:
Տղամարդը փաթաթված է եղել սավանով, իսկ մարմնի վրա նոր արված վիրահատության հետքեր են եղել: Նա ամբողջովին պատված է եղել կպչուն սպեղանիներով, իսկ մարմնից դուրս կախ ընկած են եղել հեղուկի հեռացման խողովակները:
Դրսում ջերմաստիճանը եղել է -16 աստիճան: Խանութի վաճառողները նրան գարեջուր չեն տվել, կանչել են ոստիկաններին, վերջիններս էլ փախստական հիվանդին վերադարձրել են հիվանդանոց:










































