Բրիտանիայի իրավապահ մարմինների համար դժվար կլինի քաղաքացիներին ահաբեկչական սպառնալիքներից և կազմակերպված հանցագործություններից պաշտպանելը, եթե երկիրը դուրս գա ԵՄ-ից: Այս կարծիքն է հայտնել ԵՄ ոստիականական ծառայության՝ Եվրապոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը:
«Եթե դուք փակեք ենթակառուցվածքներ մուտքի հնարավորությունը, որի ստեղծմանը վերջին 40 տարում մասնակցել են բրիտանացի ոստիկանները, ապա Մեծ Բրիտանիայի համար սեփական քաղաքացիներին ահաբեկչությունից պաշտպանելը դժվար խնդիր կլինի»,- նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Նախորդ օրը Բրիտանիայի աշխատանքի և թոշակների գործով նախարար Իան Դանքան Սմիթը, կողմ արտահայտվելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օգտին, հայտարարել է, որ ԵՄ-ի կազմում գտնվելն անպաշտպան է դարձնում Մեծ Բրիտանիային ահաբեկչության դեմ:









































