Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այս պահին չի ցանկանում բացել փակագծերը, թե ինչու է հրաժարվել ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից, սակայն խոստանում է այդ մասին խոսել ավելի ուշ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահան Բաբայանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է լքել Բարգավաճ Հա յաստան կուսակցությունը: «Ես այս պահին չեմ պատրաստվում փակագծեր բացել, քանի որ դա վերաբերվում է մեր ներկուսակցական խնդիրներին, իսկ ես սովորություն չունեմ ներքին խոսակցությունները հրապարակային դարձնել: Իհարկե, եղել են պատճառներ, կան խնդիրներ, սակայն դրանց մասին մենք կխոսենք ավելի ուշ»,- նշեց Բաբայանը:







































