Մայիսի 17-ին ամերիկացի աստղագետները գրանցել են 40 կգ կշռող երկնաքարի անկումը Լուսնի մակերևույթի վրա: Այն հնարավոր է եղել նկատել նույնիսկ անզեն աչքով: Արդյունքում պետք է ձևավորվեր 20 մ տրամագծով խառնարան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով NASA-ի հաղորդագրությունը: Ներկայումս լուսնի ուղեծրում գտնվող գիտական սարքավորումներից մեկը փորձում է հայտնաբերել այն:
30 սմ-անոց երկնաքարը շարժվել է ժամում ավելի քան 90 հազար կմ արագությամբ: Այն շատ մեծ հզորությամբ պայթյուն է առաջացրել:









































