Անհայտ տղամարդը կրակ է բացել Կաննի Լազուրե ափին, որտեղ այժմ տեղի է ունենում Կաննի կինոփառատոնը: Չարագործին վնասազերծել են ոստիկանության ներկայացուցիչները: Ըստ նախնական տվյալների՝ ոչ ոք չի տուժել:
Տեղի ժամանակով ժամը 20:00-ին տղամարդը ներխուժել է ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի եթեր և կրակ բացել: Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա սպորտային ազդանշանային ատրճանակ էր: Չարագործի մյուս ձեռքին եղել է ռումբ: Նա շատ արագ ձերբակալվել է ոստիկանության կողմից: Այժմ հանցագործը ոստիկանական տեղամասում է, տեղի է ունենում հարցաքննություն:
Նշենք, որ այդ ժամանակ Կաննի կինոպալատի խոշորագույն՝ «Լյումյեր» կինոսրահում ցուցադրվում էր իրանցի ռեժիսոր Ասհար Ֆերհադիի «Անցյալը» ֆիլմը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:










































