Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսի հին սանդալներն ԱՄՆ աճուրդում վաճառվել են 2.75 հազար դոլարով։ Այս մասին ասվում է Heritage Auctions-ի կայքում։
Այդ սանդալները Ջոբսը կրել է 1980-ականներին՝ NeXT Inc ընկերության հիմնադրման ժամանակ։ Գնորդի անունը չի հաղորդվում։
Apple-ին պատկանած ևս մի քանի իրեր, որոնց թվում են՝ մարզաշպիկ, ձեռքի ժամացույց, գրիչ, աճուրդին բերել են 3.4 հազար դոլար։
Cult of Mac պորտալի փոխանցմամբ՝ աճուրդի ներկայացված լոտերը Սթիվին ծանոթ խոհարար Մարկ Շեֆը հավաքել է, երբ Ջոբսը դրանք նետել է։ Խոհարարի խոսքով՝ դա բավականին հաճախ է տեղի ունեցել, քանի որ Ջոբսը շատ քիչ իր է պահել։









































