Երևանը ակումբային քաղաք չի համարվում, բայց գիշերային ակումբների պակաս Հայաստանի մայր քաղաքում չկա: Ըստ գիշերային ակումբների մասին քաղաքային իշխանությունների հաստատած կարգի՝ արգելվում է անչափահասների մուտքը ակումբ: Կանոնադրության մասին ակումբներում և բարերում տեղյակ են, բայց կիառել թերանում են՝ համոզված է Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Թե ինչ սկզբունքով են երեխաները հայտնվում նման հաստատություններում՝ պարզեցինք տեղերում: Մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում գործող գիշերային ակումբներում տարբեր պատասխաններ ստացանք, բայց ոչ մի տեղ չժխտեցին, որ անչափահասները մուտք ունեն ակումբներ:
Անահիտ Բախշյանը մատնացույց է անում մի քանի գիշերային ակումբներ, որտեղ անչափահասների մուտքի մասին պատասխանները կցկտուր էին։ Փոխարենը ամեն ինչ պարզ ու բացահայտ է դառնում գիշերային ակումբների ֆեյսբուքյան էջերից: Ավագանու անդամը վստահ է. համապատասխան մարմինների աշխատանքի թերացումն է պատճառը, որ անչափահասներն հայտնվում են գիշերային ակումբներում:






































