Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի պատմությունը շատ ուկրաինուհիների ստիպել է մտածել իրենց առողջության մասին և կրծքագեղձի բժշկական հետազոտություն անցնել, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այժմ մեզ օրական զանգահարում են մոտ 50 կանայք և հետաքրքրվում համապատասխան ախտորոշում իրականացնելու (ինչպիսին անցել է Անջելինա Ջոլին) հնարավորության մասին»,- ասել են Կիևի լաբորատորիաներից մեկում:
Հիվանդության ախտորոշման՝ BRCA1 կամ BRCA2 գեները ստուգելու մեթոդn Ուկրաինայի հիվանդանոցներում կիրառում են արդեն 10 տարի, սակայն նախկինում դրա նկատմամբ նման հետաքրքրություն չի եղել, պնդում են բժիշկները:









































