Կողոպտիչները Կաննի կենտրոնում գտնվող Novotel Hotel հյուրանոցի համարից գողացել են 1 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, հայտնում է lifenews.ru-ն:
Գողությունը տեղի է ունեցել Կաննի հայտնի կինոփառատոնի բացման նախօրեին:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, չարագործների զոհը դարձել է շվեյցարական Chopard ոսկերչական էլիտար ընկերության աշխատակիցը:
Հանցագործները մտել են վերջինիս սենյակ ու, կոտրելով չհրկիզվող պահարանը, գողացել թանկարժեք զարդերը, որոնք նախատեսված էին Կաննի կինոփառատոնի դերասանուհիների համար:
Ավանդաբար, Chopard տան ոսկերիչները համաշխարհային կինեմատոգրաֆիայի աստղերին հնարավորություն են տալիս կարմիր գորգի վրայով անցնելիս կրել իրենց զարդերը։
Կինոփառատոնի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», անվտանգ վայրում է:
Իշխանությունները սկսել են հետաքննել կատարվածը:









































