Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ճակատագրի մասին բանակցությունների ընդմիջման ժամանակ՝ փետրվարի 19-ին, Բրյուսելում, որոշել է ֆասթֆուդով սնվել։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը չի սպասել երեկոյան ծրագրված աշխատանքային ընթրիքին։
Կանցլերն իր օգնականների ուղեկցությամբ ուղևորվել է Maison Antoine սրճարան։ Նա գնել է կարտոֆիլի ֆրի, ինչպես նաև անդալուզյան սոուս, որը պղպեղային համեմունքով լոլիկային մայոնեզ է։
Ականատեսները լուսանկարել ու տեսանկարահանել են կանցլերին, ապա հրապարակել դրանք համացանցում։









































