Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հաստատել է իր մասնակցությունը Ժնևում Սիրիայի կարգավորման հարցով Ռուսաստանի փորձագետների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև ինտենսիվ կոնսուլտացիաների անցկացման մասին: Նրա խոսքերով` այդ կոնսուլտացիաների ընդհանուր նպատակն է սիրիացիների միջև հրադադարը և ջանքերի միավորումը ընդհանուր թշնամու` «Ջեբհաթ ան-Նուսրայի» և ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:









































