Չիկագոյի արվարձանի բնակիչը խոհանոցում գտել է տարեսկզբին գնված Quick Pick վիճակախաղի տոմս, որի ստուգման արդյունքում նրանք շահել են մոտ 5 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է FoxNews հեռուստաալիքը:
Ռիկարդո Սերեցոյի խոսքով՝ իր կինը մաքրություն էր անում խոհանոցում, երբ հայտնաբերել է վիճակախաղի 11 տոմս ու ստուգելու նպատակով տվել իրեն: Տոմսերից մեկում նա հայտնաբերել է բոլոր՝ 6 թվի համընկնում:
Սերեցոն չի հստակեցրել, թե ինչպես կօգտագործի այդ գումարը, սակայն նշել է, որ պարտքերի մեծ կույտ ունի:







































