Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ներկայացվել է ԱԳՆ հաշվետվությունը. 2015-ին կնքվել է 89 միջազգային պայմանագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կա զմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը և այլն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում շարունակվել են ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով: Հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում: Մի շարք պետությունների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարություններ և բանաձևեր են ընդունել: Համաշխարհային հնչեղություն է ստացել Հռոմի Պապ Ֆրա նցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և ուղերձը: Ապրիլի 24-ին Երևանում կայացած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով և դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

2015 թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Շարունակվել և արդյունավետ ընթացք է ունեցել տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը: 2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից և նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար: Իսկ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագր ի շուրջ բանակցությունների մեկնարկով նոր թափ է հաղորդվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Սեպտեմբերին Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ հանդես գալով ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նախաձեռնություններով: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել է անդամ և դիտորդ 80 երկրի և ՖՄԿ քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ շարունակվել և ակտիվորեն զարգացել են բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, աշխատանք է տարվել համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Արդյունավետ է ընթացել միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների հետ գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում իրականացված բարձրաստիճան փոխայցերին, որոնք նպաստել են երկկողմ կապերի սերտացմանը և փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:

ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին: Աշխատանք է տարվել սիրիահայության անվտանգության, օժանդակության տրամադրման և Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:

2015 թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել է շուրջ 80 իրավական ակտի նախագիծ:

Դրական գնահատելով ԱԳՆ 2015 թ. կատարած աշխատանքը՝ վարչապետը նշել է, որ հսկայական աշխատանք է կատարվել և´ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, և´ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումների առումով: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ կարևոր խնդիր է շարունակում մնալ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ակտիվացումը: Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԳՆ նպատակաուղղված ա շխատանքների համակարգված և համատեղ իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում