Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեի ու Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երեք երկրների համագործակցությունը հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում կայունության ու բարգավաճման համար։
Նա ընդգծել է, որ այդ համագործակցությունն առնչվում է տրանսպորտային, մշակութային, մարզական, կրթական, գիտական ու էներգետիկ անվտանգության ոլորտներին:
«Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Բաքու-Թբիլիսի-Կարս» էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի կարևորությունը»,- ասել է նա։







































