ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հիշեցրեց, որ 2014թ., երբ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվեցին, այն ժամանակ ևս հիմնական զեկուցողը Արփինե Հովհաննիսյանն էր. «Ես կոչ եմ անում ձեր քաղաքական թիմին՝ ճիշտ քաղաքական որոշում կայացնեն ու մի մարդը, որ ժամանակին մի բան էր հիմնավորում, հիմա չգա ու մեկ այլ, տրամագծորեն հակառակ բանը հիմնավորի: Լավ կլիներ ուրիշին ուղարկեին, և Ձեզ էս վիճակում չդնեին»:
«Ինձ մոտ տպավորություն է, որ ես ինչ-որ գույժ եմ հաղորդում ու ինձ ցավակցում եք: Ես օրինագիծ եմ ներկայացնում: Այն ժամանակ, ես նախագիծը հիմնավորում էի կառավարման արդյունավետության տեսնակյունից, ես հիմա այդ տեսանկյունից տարանջատման հիմնավորումչեմ անում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































