Հագուստի իսպանական արտադրող Mango-ն գարուն-ամառ սեզոնին նվիրված գովազդային արշավի շրջանակում սկսել է համագործակցել չինացի սուպերմոդել Լյու Վենի հետ։ Նա ներկայացրել է բրենդի նոր հավաքածուն, որի գլխավոր նպատակը 1990-ական թվականների մասին հիշեցնելն է։ Այս մասին հայտնում է Fashionmag-ը։
Արշավը ստացել է Soft Minimal անվանումը։
Նոր հավաքածուն վաճառքում կհայտնվի մարտի սկզբին։
Հունվարի կեսերին Mango-ի գովազդային արշավին մասնակցել էր ամերիկացի մոդել, Քիմ Քարդաշյանի քույր Քենդալ Ջենները. նա ներկայացրել է էթնիկ ոճի հագուստ՝ Tribal Spirit շարքից։









































