Անհայտ անձինք ուժեղ ներգործությամբ ռիցին թույնով նամակ են ուղարկել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքան քաղաքի դաշնային դատավորին, ու տեղի փոստային ծառյություն, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Աին Սանդալո Դիտրիխի խոսքերով՝ վտանգավոր նյութով նամակը հայտնաբերվել է նախօրեին քաղաքի փոստային բաժանմունքում ստուգման ժամանակ:
Համաձյան նամականիշի՝ երկու նամակներն էլ ուղարկվել են մայիսի 14-ին: Դիտրիխը հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ու ԱՄՆ փոստային ծառայությունն օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները՝ գտնելու դրանք ուղարկողին:
Հետազոտության արդյունքով, որը հրապարակել է փոստային ծառայությունը, ռիցինի պարունակությունը երկու նամակներում լուրջ վտանգ չի ներկայացրել աշխատակիցների առողջության համար:







































