Սիրիայի ազգային աշխարհազորայինների ջոկատները փակել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մատակարարման ուղին Իրաքի Մոսուլ և Սիրիայի հարավում գտնվող Էլ-Հասակե գավառի միջև: Այդ մասին հաղորդում է «Էլ-Մայադին» հեռուստաալիքը:
«Սիրիայի ժողովրդավարական ուժերը փակել են ԴԱԻՇ-ի զինման ուղիները Իրաքի Մոսուլ և Շադադի քաղաքի միջև` Էլ-Հասակե գավառի արևելյան մասում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Աշխարհազորայիններին նույնիսկ հաջողվել է վերահսկողության տակ առնել Շադադի քաղաքի արևելքում գտնվող գազամշակող գործարանը և Գունա նավթային հանքավայրը:









































