Samsung ընկերությունը ներկայացրել է նոր գովազդային հոլովակներ, որոնցում ցուցադրված է Galaxy S7 սմարթֆոնը: CNET-ի հաղորդմամբ՝ միանգամից 2 հոլովակների նկարահանումներին մասնակցել են երեխա և լամա:
Յուրաքանչյուր հոլովակը տևում է կես րոպեից քիչ ավել: Առաջին դեպքում հոլովակի գլխավոր հերոսը տղա է, որը թղթի վրա նկարում է Samsung-ը: Նա ցույց է տալիս իր նկարածը, իսկ էկրանին գրվում է This is what he saw:
Մյուս դեպքում գլխավոր հերոսը Կուզկո անունով լաման է: Հոլովակում երևում է, թե կենդանուն ինչպես են բերում և ցույց տալիս սարքը, հետո նա նկարում է:
Ստացված նկարը ցույց է տալիս տեսածից լամայի տպավորությունները:
https://youtu.be/ytb6GM8PoR0
https://youtu.be/15heVXgjGck








































