Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին

Նաիրի Հունանյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով (հոկտեմբերի 29, 1999թ.)

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխներից Նաիրի Հունանյանի ցուցմունքի շարունակությունը:

Հարցաքննությունը վերսկսվել է

29.10.1999 թ. ժ. 14.15-ին ավարտվել է 20.00

Հայտնում եմ, որ ինձ լավ եմ զգում և կարող եմ ցուցմունք տալ:

ՀԱՐՑ – 1999 թ. հոկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին՝ մինչև ԱԺ գնալը Է. Գրիգորյանը որ օրերին, երբ ինչ նպատակով է եկել Ձեր տուն, ովքեր են եղել նրա այցելությունների ժամանակ Ձեր տանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 24-ին եղել ենք Մարտունիում, եղբորս և Էդիկի հետ: Այցելել եմ բարեկամներիս Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում: Գիշերել ենք պապիս՝ Վարազդատ Գալստյանի տանը: Մեր հին հեռուստացույցն էի տարել իրենց տալու, որովհետև իրենցը վաղուց փչացել էր: Ծակքարում եղել եմ մորաքրոջս տանը, Հասմիկ անունով: Ինչ վերաբերվում է հաջորդ երկու օրերին, Էդիկի մեր տուն գալուն, նա ինչպես այլ օրերին, այնպես այդ օրերը եղել է մեր տանը, աշխատանքից հետո սովորականի նման: Տանը եղել ենք մենք՝ ես, եղբայրս, Վռամը և մի քանի անգամ

գ.թ. 9. հ. երես

կարծեմ Կամո անունով մեր ծանոթներից մեկը, որը՞՞՞ լավ չեմ հիշում: Հոկտեմբերի 24-ին ետ ենք եկել Մարտունուց ես, եղբայրս, Էդիկը և Վռամը, քեռիս, որը բնակվում է Մարտունու Վերին Գետաշեն գյուղում: Վերադարձել ենք երեկոյան: Մարտունի գնացել էինք Էդիկի Գազ-24 մակնիշի սպիտակ գույնի մեքենայով: Էդիկը Մարտունուց վերադառնալուց հետո մեզ իջեցրեց և գնաց տուն: Մենք երեքով բարձրացել ենք մեր տուն: Ես չեմ հիշում, երբ մենք երեքով բարձրացանք մեր տուն, հայրս տունն էր, թե ավելի ուշ եկավ: Հոկտեմբերի 25-ին Էդիկը եղել է մեր տանը սուրճ ենք խմել:

Հոկտեմբերի 26-ին նույնպես եղել է մեր տանը, սուրճ ենք խմել միասին և իմ հիշելով ճաշել ենք:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը մոտ 11.00-ի՞՞՞ կողմերը Էդիկը եկել է մեր տուն, միասին ճաշել ենք, և հետո ինքը գնացել է, և վերադարձել է ժամը երկուսի կողմերը, որից հետո մեր տանն է եղել մինչև Ազգային Ժողով գնալը, որ եղել է մոտ 16.00-ից անց:

ՀԱՐՑԴուք նշեցիք, որ 25.10.99 թ. Էդիկ Գրիգորյանը եղել է Ձեր տանը, ինչ նպատակով էր նա եկել, ով կար այդ ժամանակ Ձեր տանը ինչ խոսակցություն է եղել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 25-ին Էդիկը եկել է մեր տունը, ես այդ ժամանակ պատշգամբում եմ եղել սուրճ խմելուց: Նրան նույնպես հյուրասիրել եմ և զրուցել ենք՞՞՞ տարբեր թեմաներով, որի մանրամասները չեմ մտապահել: Տանը եղել են նաև եղբայրս և քեռիս՝ Վռամը:

ՀԱՐՑՀոկտեմբերի 26-ին ինչպես նշեցիք Է. Գրիգորյանը եղել է Ձեր տանը, ինչ նպատակով, որքան ժամանակ է գտնվել Ձեր տանը ովքեր են ներկա եղել, ինչ խոսակցություն է եղել:

գ.թ. 10.

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին եթե չեմ սխալվում երկու անգամ է եղել մեր տանը ցերեկը և ավելի երեկոյան կողմ: Տանը եղել են նաև եղբայրս, քեռիս՝ Վռամը, մի ծանոթ տղա Կամո անունով և Դերոն: Խոսում էինք սուջուխ սարքելու ձևերի մասին, գրքի մեջ նշված պրապորցիաների հարցերն էինք քննարկում, որովհետև մեր ծանոթը Մոսկվայում սուջուխ արտադրելու նպատակ ուներ: Առաջին անգամ հավանաբար ժամը երկուսի կողմերը, իսկ երկրորդ անգամ երեկոյան ժամը 8-9-ի կողմերը: Առաջին անգամ երբ եկավ Էդիկը, երկար չի մնացել մեր տանը, տանը գտնվել ենք ես, եղբայրս, քեռիս՝ Վռամը: Սուրճ ենք խմել և ինքը գնացել է: Երեկոյան ժամը 8-9-ի կողմերը երբ Էդիկը ինչպես սովորաբար առանց պայմանավորվածության եկավ Կամոն արդեն մեր տանն էր: Էդիկը և Դերոն գրեթե միաժամանակ մտան մեր տուն: Ինչպես նշել եմ, Դերոյին ես էի խնդրել, որ գա: Մոտ քառասուն րոպե Է. Գրիգորյանը մնաց մեր տանը և Դերոյի հետ գրեթե նույն ժամանակ դուրս եկան: Կամոն մնացել է մեր տանը մինչև հավանաբար ժամը 11.00: Ես, քեռիս, եղբայրս և Կամոն սուրճ ենք խմել և հետո թուղթ ենք խաղացել: Ժամը 11.00-ի կողմերը եղբորս հետ միասին Կամոյին ճանապարհել ենք մինչև կանգառ: Նույն այդ երեկոյան էլ Դերոյից զենք են՞՞՞ խնդրել, որ ճարի: Մինչ Դերոյի դուրս գալը՞՞՞ շատ արագ՞՞՞ և կարճ Դերոյի հետ խոսել ենք զենքի հայթայթման հարցով պատշգամբի և խոհանոցի արանքում: Եղբայրս և Էդիկը այդ պահերին ներս ու դուրս են արել, ստույգ չեմ կարող ասել, իրենք մանրամասներ լսել են, թե ոչ:

ՀԱՐՑՁեր եղբայրը Կ. Հունանյանը, Ձեր քեռին Վ. Գալստյանը, Է. Գրիգորյանը ինչպես նաև Ձեր ծանոթ Կամոն այդ օրը՝ 26.10.99 թիմացել են որ Դուք զենք «հայթայթելու» հարցով դիմել եք Դերենիկին, եթե այո ապա իմացել

 գ.թ. 10. հ. երես

են թե ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ օրը հոկտեմբերի 26-ին մեր ծանոթը Կամոն և բոլորը՝ եղբայրս, քեռիս և Էդիկը մանրամասնություններ չեն իմացել, որ է՞՞՞ զենքի ուզելու հարցը, այսինքն հոկտեմբերի 26-ին ոչ ոք չի իմացել թե ի՞նչ նպատակով եմ զենք ուզում Դերոյից:

ՀԱՐՑԴուք 26.10.99 թ.-ին չեք հայտնել Ձեր եղբորը, քեռուն և Է. Գրիգորյանին որ զենք եք ուզել Դերենիկ Բեջանյանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, չեմ հայտնել:

ՀԱՐՑԵրբ եք այդ մասին հայտնել նրանց:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 27-ին, առավոտյան մոտավորապես ժամը 11.00-12.00 արանքում, մեր տանը, երբ Էդիկը եկել էր: Եղբորս եմ ասել և Էդիկին, հստակ չեմ հիշում Վռամը այդ պահին մեզ հետ էր պատշգամբում, թե բաղնիքում սափրվում էր:

ՀԱՐՑԴուք հայտնեցիք, թե ինչ նպատակով եք զենք ուզել ԴԲեջանյանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, չեմ հայտնել:

ՀԱՐՑՁեր եղբայրը՝ Կ. Հունանյանը և Է. Գրիգորյանը չհարցրեցին, թե ինչու համար է Ձեզ պետք զենքերը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես նրանց ասել եմ, որ ավելի ուշ կասեմ, ես նկատի ունեի օրվա երկրորդ կեսին:

ՀԱՐՑՈւր գնաց Ձեր տնից Է. Գրիգորյանը:

գ.թ. 11.

ՊԱՏԱՍԽԱՆ – Է. Գրիգորյանը գնացել է Դերոյի հետ պայմանավորված տեղը հանդիպելու, ժամը մոտ 1.00-ի կողմը:

ՀԱՐՑԵրբ էին պայմանավորվել հանդիպելու և ինչ նպատակով և որն է այդ պայմանավորված տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հանդիպումը պիտի լիներ Երևանյան լճի հարևանությամբ, դեպի երրորդ մաս գնացող մայրուղու մոտ, որտեղ շինանյութով բարձած մեքենաներ են կանգնում: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ օրը: Էդիկը պիտի տեղեկություն ստանար զենքի մասին և եթե պարզվեր, որ կա, պիտի պայմանավորվեր ժամը 4.00-ին Հարավ-Արևմտյան թաղամասում հանդիպելու համար:

ՀԱՐՑԴուք նշեցիք որ 26.10.99 թ.-ին Է. Գրիգորյանը չի իմացել, որ Դուք զենքեր եք ուզել Դ. Բեջանյանից, այդ դեպքում ինչպես կարող էր պայմանավորվածություն ձեռք բերվել Է. Գրիգորյանի և Դ. Բեջանյանի միջև մյուս օրը հանդիպելու և այդ հարցի պատասխանը ստանալու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պայմանավորվածությունը ձեռք է բերվել իմ և Դերոյի միջև, իսկ Էդիկին ես ասել եմ հոկտեմբերի 27-ի առավոտյան, ինչպես արդեն նշել եմ վերևում:

ՀԱՐՑԻնչպիսի պայմանավորվածություն էր ձեռք բերվել 26.10.99 թ.-ին Ձեր և Դ. Բեջանյանի միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ժամը 13.00-ին նշանակված էր հանդիպումը: Պայմանավոր-

գ.թ. 11. հ. երես

վածությունը այնպիսին էր, որ եթե ես չեմ գնա հանդիպմանը, ապա կլինի իմ մարդը, տվյալ դեպքում տվել եմ Էդիկի անունը:

ՀԱՐՑԻնչ նպատակով էիք պայմանավորվել հանդիպելու ԴԲեջանյանի հետ 27.10.99 թ.:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պարզելու, թե նա զենք ճարել է, թե ոչ:

ՀԱՐՑԴուք 27.10.99 թ.-ին Ձեր տանը հայտնեցիք ԷԳրիգորյանին, թե ինչու համար նա պետք է հանդիպի Դ. Բեջանյանի հետ և նրանք որևէ գործողություններ պետք է անեին թե ոչ, հանդիպելուց հետո:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը Դերոյից պիտի իմանար պատասխանը, և դրա դրական լինելու դեպքում պայմանավորվեր Դերոյի հետ ժամը 4.00-ի կողմերը Հարավ-Արևմտյան թաղամասում հանդիպելու համար:

ՀԱՐՑԻնչու պիտի Է. Գրիգորյանը պայմանավորվեր Դ. Բեջանյանի հետ ՀԱ թաղամասում հանդիպել ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Պայմանավորվելու նպատակը այն էր, որ Դերոն իր հետ բերեր զենքերը, և որը ես վերցնեի: Այսինքն Էդիկը նրա հետ պիտի պայմանավորվեր ժամ և տեղ, ուր և պիտի գար Դերոն և բերեր զենքերը: Այդտեղ պիտի լինեի նաև ես:

ՀԱՐՑԵ՞րբ Դուք իմացաք, որ Դ. Բեջանյանը «հայթայթել է» զենքերը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկի վերադառնալուց հետո: Նրա խոսքերով ամեն ինչ նորմալ է, և այլ բան չէր ասել, որովհետև մեր տանը:՞՞՞ Մեր վերևի հարկի հարևանուհին՝ Լալան: Նա նաև հայտնեց, որ պայմանավորվել է ժամը 4.00-ի կողմերը Դերոյի հետ հանդիպելու համար:

գ.թ. 12.

Էդիկը վերադարձավ մոտ ժամը 14.00-ի՞՞՞ կողմերը: Այլևս նա մեր տանից չի բացակայել մինչև իմ, եղբորս և քեռուս՝ Վռամի հետ դուրս գալը:

ՀԱՐՑԵրբ և ինչ հանգամանքներում են ծանոթացել միմյանց հետ Դ. Բեջանյանը և Է. Գրիգորյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Իմ հիշելով ես չեմ ծանոթացրել նրանց:

ՀԱՐՑԵրբ 26.10.99 թ.-ին նրանք հանդիպել են Ձեր տանը միմյանց ճանաչում էին թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո ճանաչում էին: Իմ կարծիքով նրանք իրար տեսել են հոկտեմբերի սկզբներին, երբ ես պատահաբար հանդիպել եմ Դերոյին իրենց տան մոտ: Այդ օրը իմ հիշելով Էդիկն էլ ինձ հետ էր և հավանաբար նրանք այդտեղ են իրար ծանոթացել:

ՀԱՐՑԵրբ են միմյանց հետ ծանոթացել Ձեր եղբայրը՝ ԿՀունանյանը և Դ. Բեջանյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Երբ Դերենիկը հոկտեմբերի 26-ին եկել է մեր տուն: Մինչ այդ իրար չեն ճանաչել:

ՀԱՐՑԵրբ և ինչ հանգամանքներում են ծանոթացել միմյանց հետ Ձեր քեռին՝ Վ. Գալստյանը և Դ. Բեջանյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Վռամը և Դերոն ծանոթներ չեն եղել: Վռամը նրան տեսել է երեկոյան հոկտեմբեր 26-ին մեր տանը, բայց նրանք միայն ընդհանուր բարև են փոխանակել առանց ծանոթանալու:

գ.թ. 12. հ. երես

ՀԱՐՑԴուք նշեցիք, որ 27.10.99 թ.-ին ժ. 16-ի սահմաններում Դուք, Կ. Հունանյանը, Վ. Գալստյանը և Է. Գրիգորյանը դուրս եք եկել Ձեր տնից դա այդպես է թե ոչ, դուրս գալիս Դուք մյուսներին ասել եք, թե ուր եք գնում և ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք միասին ենք դուրս եկել և դա այդպես է: Իսկ ասել եմ ճանապարհին, որ գնում ենք Դերոյի հետ հանդիպելու մի կարևոր գործով, որ ՙհետո կասեմ՚:

ՀԱՐՑՏանից դուրս գալու ժամանակ ինչ նպատակով են տնից դուրս եկել Ձեզ հետ Ձեր եղբայրը, քեռին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նրանք ինձ հետ են եկել ուղղակի և Ազգային ժողով գնալու մասին դեռ չեն իմացել:

ՀԱՐՑԻնչ նպատակով են նրանք դուրս եկել Ձեզ հետ տանից:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նրանք ինձ հետ եկել են Դերոյի հետ հանդիպելու նպատակով: Ես ասել եմ, որ գնանք Դերոյի հետ հանդիպելու:

ՀԱՐՑԴուք նշեցիք, որ Դ. Բեջանյանի հետ հանդիպման գնացել եք Է. Գրիգորյանին պատկանող «ՎԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով ով նստեց ղեկին և Ձեր 4-ից յուրաքանչյուրը որտեղ նստեց մեքենայի մեջ:

գ.թ. 13.

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենան վարում էր Էդիկը, ես և եթե չեմ սխալվում Վռամը ետևի մասում էինք նստած, իսկ Կարենը առջևում:

ՀԱՐՑԿոնկրետ ՀարավԱրևմտյան թաղամասի որ հատվածում էիք պայմանավորվել հանդիպել Դ. Բեջանյանի հետ, նկարագրեք այդ տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կապի հանգույցի քիչ վերև, ջրանցքի մոտ:

ՀԱՐՑԴուք նշել եք, որ այդ տեղում հանդիպել եք ԴԲեջանյանին, որքան ժամանակ եք մնացել այդտեղ, ինչ մեքենայով էր եկել Դերոն:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այդ տեղում մնացել ենք երևի մի հինգ րոպե: Ես այդտեղ Դերոյին անձամբ չեմ տեսել: Էդիկն է իջել մեքենայից և մոտեցել է որոշ հեռավորության վրա կանգնած ՌԱՖ մեքենայի, որի մեջ էլ հավանաբար եղել է Դերոն:

ՀԱՐՑԻնչ մեքենա՞՞՞ էր այդ «ՌԱՖ»ը ում մեքենան է դա, ով էր ղեկին և քանի հոգի են եղել մեքենայի մեջ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Քանի որ մեր մեքենայի և ՌԱՖ-ի միջև բավականին հեռավորություն կար և ես մեջքով էի նստած, չեմ կարող այդ հարցերին պատասխանել:

ՀԱՐՑԴուք նշեցիք որ 26.10.99 թ.-ին Ձեր տանն է եղել Ձեր ծանոթ Կամոն, ով է նա, ինչով է զբաղվում, ինչ հարաբե

գ.թ. 13. հ. երես

 րություններ ունեք նրա հետ, որտեղ է բնակվում և բացի նրանից և Ձեր կողմից հիշատակված մյուս անձանցից, ուրիշ մարդիկ այդ օրը՝ 26.10.99 թ. Ձեր տանը եղել են թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կամոյի հետ պատահաբար ծանոթացել Ղրիմում, Եվպատորիայում բնակված ժամանակ, երբ նա բուժումներ էր ընդունում: Եթե չեմ սխալվում բնակվում է Մոսկվայում, իսկ Երևանում կարծեմ Կոմիտասի թաղամասում: Նորմալ մարդկային հարաբերություններ գոյություն ունեն: Հոկտեմբերի 26-ին ստույգ չեմ կարող հիշել, թե ուրիշ ովքեր են այցելել մեր տուն, բացի արդեն նշածս մարդկանցից: Հոկտեմբերի 26-ին տանն է եղել նաև հայրս, որ երեկոյան հիմնականում իր սենյակից դուրս չի եկել:

ՀԱՐՑԿոնկրետ որտեղ է բնակվում Կամոն ինչ է նրա ազգանունը, և ինչպես էր նա 26.10.99 թ.-ին հայտնվել Ձեր տանը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կոնկրետ հասցեն չգիտեմ: Նա Երևան էր եկել Մոսկվայից մոտ 10 օր առաջ և մեզ զանգել էր ասել, որ Երևանում է և հոկտեմբերի 26-ին հյուր է եկել մեզ:

ՀԱՐՑՈւմ հրավերով և ինչ նպատակով էր Կամոն հյուր եկել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կոնկրետ հրավեր չի եղել: Նա զանգ է տվել, ասել, որ գործերից ազատ է և վստահանալով, որ մենք տանն ենք եկել է հյուր: Ես նաև իրեն պիտի ցույց տայի «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրում եղած սուջուխի ռեցեպտը իր խնդրանքով, որովհետև իր ասելով ուզում է արտադրություն կազմակերպել Մոսկվայում: Կամոյի հեռախոսի համարը մի փոքրիկ թղթի կտորի վրա եղել է իմ գրպանում մասամբ պատառոտված: Ստույգ չեմ հիշում, որ խուզարկության ժամանակ են հանել մնացած փաստաթղթերի և իրերի հետ:

գ.թ. 14.

ՀԱՐՑԴուք նշեցիք որ մոտ 5 րոպե մնացել եք ՀԱ թաղամասում ՙկանալի՚ մոտ Է. Գրիգորյանն է մոտեցել «ՌԱՖ» ավտոմեքենային, ինչ գույնի ավտոմեքենա էր այն և Ձեր մեքենայի ետևում թե առջևում է կանգնած եղել, ինչ հեռավորության վրա:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենան մեր ետևում է կանգնած եղել և իմ հիշելով գույն մուգ էր, թեև մաքուր չլինելու պատճառով կարող եմ և շփոթվել: Դժվարանում եմ հեռավորությունը նշել, քանի որ ետ չեմ նայել:

ՀԱՐՑ – Ինչպես «ՌԱՖ» ավտոմեքենայի վարորդը կռահեց որ պետք է հետևի Ձեզ և գա ԱԺ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը գնացել և ասել էր, որ եկեք իմ մեքենայի ետևից:

 ՀԱՐՑ – Դուք էիք այդպես ասել Է. Գրիգորյանին և Դուք էիք ասել Է. Գրիգորյանին, որ փոխանցի որպեսզի «ՌԱՖ» ավտոմեքենան հետևի Ձեզ դեպի ԱԺ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկը արդեն իմանալով, որ գնում ենք Ազգային ժողով, ուղղակի ասել է, որ գան մեր մեքենայի ետևից, բայց չի ասել, որ գնում ենք Ազգային ժողով:

ՀԱՐՑ – Ասացեք խնդրեմ, Դուք երբ որոշեցիք

գ.թ. 14. հ. երես

որ պետք է գնաք ԱԺ տեռորիստական ակտ կատարելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ – Դերոյի հետ հանդիպման գնալու ընթացքում, ինչպես նաև հետո դեպի Բաղրամյան փողոց շարժվելու ընթացքում բոլորը իմացան, բայց մեզնից ոչ մեկ տեռորիստական ակտ կատարելու որոշում չի ունեցել և ոչ էլ ցանկություն:

ՀԱՐՑ – Այսինքն միայն մեքենայի մեջ Դուք հայտնեցիք Կ.  Հունանյանին, Է. Գրիգորյանին և Վ. Գալստյանին որ պետք է գնաք ԱԺ և նրանք իսկապես համաձայնվեցին Ձեզ հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես մեքենայի մեջ առաջարկեցի և նրանք ընդհանուր առմամբ համաձայնվեցին, թեև ակնհայտ հուզումով, ինչը անբնական չէ: Կա նաև մի հանգամանք, որ ինչպես ես այնպես էլ նրանք այն ընդհանուր կարծիքը ունեին, որ Հայաստանի ընդհանուր քաղաքական անառողջ մթնոլորտը ինքն իրեն և սովորական (այն է քաղաքակիրթ, ընտրությունների միջոցով) մեթոդներով հնարավոր չէ փոխել և որ ճնշում է հարկավոր բանեցնել:

ՀԱՐՑ – Մանրամասնորեն պատմեք Ձեր, Կ. Հունանյանի, Էդ.  Գրիգորյանի, Վ. Գալստյանի ինչպես նաև Դ. Բեջանյանի բոլոր գործողությունները մինչև ԱԺ նիստերի դահլիճ մտնելու պահը, Հ-Ա թաղամասում Դերոյին հանդիպելուց հետո:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մեքենայի մեջ ես նրանց ներկայացրեցի իմ մտահղացումը առաջարկելով բառացի հետևյալը: Գնում ենք Ազգային ժողով, ուր այդ պահին ընթանում է նիստ և որին մասնակցում են նաև վարչապետը և կառավարության այլ անդամներ: Մտնում ենք դահլիճ և բոլորին կոչ անելով կռանալ օդ ենք կրակում: Որից հետո պահանջում ենք, որ հեռուստատեսությունը ուղիղ եթեր միացնի և պահանջում ենք վարչապետից, որ հրաժարական տա: Ապա կապվում ենք

գ.թ. 15.

նախագահի հետ և նրան հորդորում ենք, որ գա Ազգային Ժողով նոր կառավարություն կազմելու համար, որը իսկապես ծառայի ժողովրդին, այլ ոչ թե հակառակը: Ես վստահ էի և իմ տված տեղեկություններից նրանք էլ վստահացան, որ արյուն չի թափվի, որովհետև բազմաթիվ անգամներ խորհրդարանում լինելով ես նկատել էի, որ շենքի ոստիկանությունը զենք չի կրում և հետևաբար կրակելու կարիք չի լինի: Նկատել էի նաև, որ Ազգային Ժողովի դահլիճին հարող ընդարձակ միջանցքում միայն մեկ հոգի է լինում ատրճանակով զինված չորեքշաբթի օրը դահլիճի դռների դիմացի անկյունում նստած, որին մենք որոշեցինք առանց մի կրակոց արձակելու զինաթափել, որպեսզի ավելորդ աղմուկ չառաջանա և մենք մտնենք դահլիճ: Հետագայի համար էլ էի ես վստահ, որ արյուն չի թափվի, որովհետև մենք որոշեցինք, որ կփակենք դահլիճի բոլոր դռները որպեսզի ոչ ոք չկարողանա դրսից զենքով ներս խուժել, իսկ դահլիճում եղած պատգամավորների և կառավարության անդամների անվտանգության հարցն էլ կստիպեր, որ դրսից չկրակեն և կամ չփորձեն դռները խորտակելով մտնել ներս:

Այս ամբողջ խոսակցությունը ընթանում էր մեքենայի մեջ ընթացքի ժամանակ, ես միայն այդ բոլոր տեղեկությունները, փաստարկները և արյուն չթափելու ու փոխհրաձգության անհնարինության մասին վերլուծությունները մղեցին բոլորին ընդունելու առաջարկը: Վռամը զգացվում էր, որ որոշ վերապահություններ ուներ և դեպի դարպաս գնալիս ես տեսա, որ նա դեռ ավտոմեքենայի մեջ է և ետ վերադարձա նրա ետևից, և միասին գնացինք: Իմ զգալով, Կարենը նույնպես երկմտում էր և զգալով, որ ես կարող եմ նույնիսկ մենակ գնալ համաձայնվեց: Որոշեցինք նաև, որ դարպասով մեր երեքիս՝ իմ, Վռամի և Կարենի անցնելուց հետո քիչ չանցած գան նաև Էդիկը և Դերոն: Դա գրեթե 1-2 րոպեի տարբերությամբ պիտի լիներ: Նրանց մեզնից քիչ ուշ մտնելու հանգամանքը, կապված էր լինելու անցագիր չունենալու հետ:

Խոսելով և որոշելով մեքենան կանգ առավ Ազգային Ժողովի անցագրային բաժնի մուտքի մոտ, իսկ քիչ անց մեզնից անցնելով որոշ տարածություն, կանգ առավ մեքենան, որի մեջ Դերոն էր: Ես մտել եմ անցագրային բաժին և մոտ հինգ րոպե եղել եմ այնտեղ անցագրեր ստանալու համար:

գ.թ. 15. հ. երես

Ի դեպ նշեմ, որ անցագրեր իջեցնելու համար ես ցերեկը տանից զանգահարել եմ Անուշ անունով իմ ծանոթին, որ աշխատում է Ա. Ժողովի լրատվության բաժնում, նրան ասելով, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված մի բողոքով ուզում եմ խոսել և խորհրդակցել պատգամավորներից և կառավարության անդամներից մեկ-երկուսի հետ:

Հինգ րոպե հետո անցագիրը վերցրած ես դուրս եմ եկել անցագրայինից և մոտենալով մեր ավտոմեքենային վերցրել եմ զենքը և երեքով՝ ես, Վռամը և Կարենը մտել ենք ներս դարպասից, Բաղրամյան փողոցի կողմից: Պայմանավորվածության համաձայն, Էդոն Դերոյին շատ կարճ պիտի բացատրեր մեր առաջարկը և որոշումը և միասին արագ հասնեին մեր ետևից: Դերոյի չգալու պարագային Էդիկը մենակ պիտի գար: Մենք շենք մտնելով բարձրացել ենք երկրորդ հարկ և ձախ թեքվելով միջանցքով գնացել դեպի դահլիճի կողմը: Ինչո՞ւ ձախ կողմով գնացինք, որովհետև ըստ մեր տեղեկության դահլիճի դիմացի մեծ միջանցքի հենց այդ ծայրում էր սովորաբար լինում մեկ զինված թիկնապահը, և որին մենք պիտի կարողանայինք ըստ մեր որոշման անաղմուկ զինաթափ անել: Մենք մոտենալով անկյունից տեսանք, որ միջանցքում զարմանալիորեն ոչ ոք չկար ընդհանրապես և փամփուշտով լի մագազինները հագցնելով ինքնաձիգների վրա արագ նախագահության դռնից հաշված առաջին դռնից մտանք ներս:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ Անուշ անունով Ձեր ծանոթ աղջկան եք դիմել որ իջեցնի անցագրերը ով է Անուշը, ինչ առնչություն ունեք նրա հետ երբ եք ծանոթացել ում միջոցով ինչ պաշտոն է նա զբաղեցնում ԱԺ լրատվության բաժնում:

ՊԱՏԱՍԽԱՆ – Անուշի հետ ծանոթացել եմ 1998 թվ., երբ նա իմ համալսարանական ընկերներից Տիգրան Նազարյանի հետ միասին Ազգային հեռուստատեսության 1 լուր ծրագրի վրա էին աշխատում: Ստույգ չեմ հիշում, բայց հավանաբար սեպտեմբերին, երբ նրանք Էդիկ Գրիգորյանի կատարած մի եզակի վիրահատության

գ.թ. 16.

մասին նյութ էին պատրաստում և Էդիկը ուղիղ եթերով պիտի խոսեր, ես էլ նրա հետ գնացել հեռուստատեսություն: Հարցազրույցը վարում էր Անուշը և այդտեղ էլ փաստորեն ծանոթացանք: Թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Ազգային Ժողովի լրատվության բաժնում չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ շարքային աշխատող է:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք որ 27.10.99 թ. զանգահարել եք Անուշին և խնդրել եք որ անցագրեր իջեցնի կոնկրետ երբ եք նրան զանգահարել, որտեղից նրա հեռախոսի համարը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Զանգահարել եմ հավանաբար ժամը 11.00-ի կողմերը: Նրա հեռախոսի համարը ես վաղուց ունեի, և եթե չեմ սխալվում զանգել էի լրատվության բաժին և խնդրել, որ տան Անուշի համարը: Այդ համարով ես տարբեր ժամանակներ զանգել եմ իրեն անցագրի խնդրանքով:

Ուզում եմ հայտնել ձեզ, որ հոգնածության պատճառով չեմ կարող հարցաքննությանը մասնակցել, և խնդրում եմ հետաձգել քննությունը մինչև հոկտեմբերի 30-ը:

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Շարունակելի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում