Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի պայթյունը, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, իրականացրել են Սիրիայի քրդերը։
Դավութօղլուն մանրամասնել է, որ պայթյունն իրականացրել է Սիրիայի Հասեկե շրջանը ներկայացնող Սալիհ Նեջարը, որը ներկայացնում է «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև YPG-ն:
Դավութօղլուի խոսքով՝ պայթյունի կազմակերպման հարցում Թուրքիայի ներսում նրան օգնել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները։ Թուրքիայի վարչապետը խոստացել է համապատասխան ապացույցներ ներկայացնել բոլոր երկրներին։ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ գործով կալանավորվել է արդեն 9 մարդ։







































