Ջեյմս Բոնդի մասին հայտնի ֆիլմից լեգենդար լրտեսի Aston Martin ավտոմեքենան ֆիլմից այլ առարկաների հետ հինգշաբթի կդրվի Christie’s աճուրդի տան էլեկտրոնային վաճառքի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առևտրի կազմակերպչի հաղորդագրության մեջ:
Կենդանի աճուրդի և առցանց-առևտրի ընթացքում վաճառքի կհանվի 24 իր EON Productions կինընկերության արխիվից:
Փետրվարի 16-23-ը առցանց-աճուրդի կհանվի 14 լոտ, 10 լոտ՝ փետրվարի 18-ին կենդանի աճուրդի ժամանակ:
Աճուրդի գլխավոր լոտը կլինի Aston Martin DB10 ավտոմեքենան, որը Aston Martin-ի ինժեներները մշակել են հատուկ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի համար: Մեքենան գնահատվում է 1-1,5 մլն ֆունտ: Աճուրդի ևս մեկ թոփ-լոտ կլինի Omega Seamaster 300 ձեռքի ժամացույցը, որը Քրեյգը Բոնդի դերում կրել է ֆիլմում: Լոտի նախնական արժեքը 15-20 000 ֆունտ ստերլինգ է:
Ստացված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական և հասարակական կազմակերպությունների:







































