Friday, 03 07 2026
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Երվանդ Զախարյանը Moodys-ի պատվիրակներին է ներկայացրել էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 17-ին հյուրընկալել է Moodys միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ռիսկերի գնահատման ստորաբաժանման կառավարող տնօրեն Դիտմար Հորնունգը, փոխնախագահի օգնական, վերլուծաբան Սեբաստիան Բեքերը, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերգենտին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները։ Երվանդ Զախարյանը նշել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում էներգետիկ համակարգը ներկայումս գտնվում է ֆինանսական կայուն վիճակում։ Դրան նպաստել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն ու վերջինիս կողմ ից իրականացված միջոցառումները։ Արդյունքում նվազել են էլեկտրաէներգիայի կորուստները, որոնք մոտ են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված 11,2 տոկոսին։

Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Դրան զուգահեռ Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։ Այդ նպատակով աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ ներգրավելու համար։ Բացի այդ, սպասվում է երկու նոր ջերմային կայանի կառուցում՝ Ե րևանում և Վանաձորում, որոնք ևս պետք է իրականացվեն մասնավոր կապիտալով։

Երվանդ Զախարյանը հյուրերին տեղեկացրել է, որ անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, ակնկալվում է մինչև 200 մեգավատ հզորությամբ քամու, 40-50 մեգավատ հզորությամբ արևային կայանների և 120 մեգավատ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-երի կառուցում։ Դրանով Հայաստանը նպատակ ունի նվազեցնել դրսից ներկրվող էներգակիրների ազդեցությունը ներքին սակագների վրա։

Անդրադառնալով տարածաշրջանային ինտեգրացման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերին, նախարարը խոսել է Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձր լարման օդային գծերի կառուցման մասին, որոնք պայմաններ կստեղծեն էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխանակումների և միջանցքի ձևավորման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում