ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին ղեկավարել է կազմակերպությունը, երբ աշխարհը սառը պատերազմից հետո դիմել է նրան օգնության խնդրանքով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նրա մահվան կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի նա ելույթ է ունեցել հատուկ հայտարարությամբ` նշելով, որ Բուտրոս-Ղալին ուղղորդել է ՄԱԿ-ի աշխատանքը պատմության ամենաանհանգիստ ժամանակաշրջաններից մեկում:
Երեքշաբթի եգիպտական լրատվամիջոցները հայտնել են 93-ամյա Բուտրոս-Ղալիի մահվան մասին երկարատեև հիվանդությունից հետո: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարգել է ՄԱԿ-ի վեցերորդ գլխավոր քարտուղարի հիշատակը մեկ րոպե լռությամբ:









































