Ներկայացնենք Եվրամիության 23 երկրներում վերջնական սպառողի համար գազի սակագները: Energy.eu կայքում տված է տարեկան մինչև 2800 խմ և տարեկան ավելի քան 930 հազար խմ գազ սպառողների համար սակագները` առանձին-առանձին:
Բնականաբար, մինչև 2800 խմ-ի դեպքում գազն ավելի թանկ է (Աղյուսակ 1), այսինքն` եթե առանձին վերցրած տնային տնտեսությունն է պայմանագիր կնքում գազ մատակարարողի հետ, ապա դա ավելի թանկ է նստում: Բայց Եվրոպայում տնային տնտեսությունների մեծ մասը միավորվում ու գազը գնում են որպես մեկ խոշոր սուբյեկտ (հազարավոր տնային տնտեսությունների փոխարեն գազ մատակարարողի հետ պայմանագիր կնքում է մեկ կազմակերպություն), այդ պատճառով էլ սպառողների մեծ մասի դեպքում տեղին են Աղյուսակ 2-ի տվյալները:
Energy.eu կայքում գազի սակագինը հաշվարկած է Կիլովատ-ժամերով, բայց այն հեշտությամբ բերվում է խորանարդ մետրերի (30.000 կիլովատ-ժամը=2800խմ, ուստի` 1 խմ=10.7 կիլովատ-ժամ): Բացի այդ` պետք է հաշվի առնել, որ Եվրոպայում 1 խմ գազն ավելի մեծ ջերմատվություն ունի, քան Հայաստանում: Մեր բնակիչներին մատակարարվող գազի ջերմատվությունը 7900 կիլոկալորիա/խմ է, մինչդեռ, ինչպես նշված է energy.eu-ում, Եվրամիության երկրների ստացած գազի միջին ջերմատվությունը 38.48ՄՋ/խմ է, որը նույնն է թե` 9191 կիլոկալորիա/խմ:
Հաշվի առնելով նաև եվրոյի երեկվա փոխարժեքը (536.6 դրամ)` կարող ենք ստանալ Եվրամիության երկրներում 1 խմ գազի գինը` դրամով արտահայտված: Ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար ներկայացնենք միայն հաշվարկների արդյունքները: Սկզբունքը նույնն է, ինչ 2 տարի առաջ էր ներկայացված «Առաջին լրատվական»-ում: Ինչպես երևում է երկրորդ աղյուսակի տվյալներից` ներկայացված 23 եվրոպական երկրկներից միայն 5-ում է, որ սակագինը «ՀայՌուսգազարդի» ներկայացրած 221 դրամ/խմ սակագնից բարձր է: Մնացած 18 երկրներում գազն ավելի էժան է: Եթե նկատի ունենանք, որ այնուամենայնիվ եվրոպական երկրների բնակիչների մի փոքր մասը առաջին աղյուսակում ներկայացված գներով է գնում գազը, ապա ստացվում է, որ 6 երկրի նման քաղաքացիները բոլոր դեպքերում ավելի էժան գազ են ստանում:
Աղյուսակ 1 Աղյուսակ 2
Տարեկան մինչև 2800 խմ գազ սպառողների սակագինը Տարեկան 930.000 խմ գազ սպառողների սակագինը










































