Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է Ժնևում միջսիրիական բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, հաղորդում է SANA գործակալությունը:
«Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը նորից հայտարարել է Սիրիայի կառավարության պատրաստակամության մասին` շարունակել միջսիրիական երկխոսությունն առանց նախապայմանների»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախարարը Դե Միստուրային ծանոթացրել է կառավարությանը տեղի բնակչությանը ցուցաբերած օգնության հետ, այդ թվում նաև այն շրջաններում, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ: Մուալեմն ընդգծել է, որ այդ ջանքերը ոչ մի կապ չունեն Ժնևի բանակցությունների հետ:









































