Գերմանացի դերասան Դանիել Բրյուլը և նրա ընկերուհի Ֆելիսիտաս Ռոմբոլդը Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգին են մոտեցել առանց վարորդի Audi A8 ավտոմեքենայով։ Այս մասին հայտնում է Drive պորտալը։
Առանց վարորդի մեքենան պետք է սերիական արտադրության ներկայացվի 2017 թվականին։
Մեքենան գորգին է մոտեցել դանդաղ և սահուն՝ միջոցառման ընթացակարգին համապատասխան։ Առանց վարորդի մեքենայի ստեղծողները նշում են, որ դա պարզապես չի եղել շարժում հետագծով. համակարգիչը կենտրոնացել է ճարտարապետական միջավայրի դետալների վրա՝ դրանով հիշեցնելով սովորական վարորդի աշխատանք։
Audi-ի համար, որը ծրագրել էր piloted driving տեխնոլոգիան ներդնել A8-ի հաջորդ սերնդում, հետաքրքիր էր փորձել իրենց մշակումը քաղաքային պայմաններում։
Դանիել Բրյուլը նույնպես գոհ է մնացել մեքենայից։ «Այն ամեն ինչ կատարյալ կատարեց»,- ասել է աստղը։
Audi A8-ի նոր սերունդը պետք է ներկայացվի արդեն այս տարի, իսկ վաճառքի մեկնարկը ծրագրվում է 2017 թվականին







































