Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը իր տան անվտանգության աշխատակիցների թիվը հասցրել է 16-ի՝ համացանցում սպառնալիքներից հետո: Այս մասին հայտնում է Page Six պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ 16 թիկնապահները հերթափոխով հսկում են Ցուկերբերգի Պալո-Ալտոյի տունը: Որպես անվտանգության ուժեղացման պատճառ նշվում է համացանցի օգտատերերի կողմից սպառնալիքների աճը, որոնք կարող են տարածվել նաև Ցուկերբերգի ընտանիքի անդամների վրա՝ ենթադրում է Page Six-ի զրուցակիցը:
Պարբերականը նշում է, որ ավելի քան 1 մլրդ օգտատեր ունեցող Facebook-ը հաճախ դառնում է զույգերի բաժանությունների պատճառ: Դա, իր հերթին, դժգոհության ալիք է առաջացնում սոցցանցի և դրա ղեկավարության նկատմամբ:







































