Մաքսանենգները սկսել են Գազայի հատվածը և Եգիպտոսը կապող թունելներն օգտագործել արագ սնունդ առաքելու համար՝ հաղորդում է Xinhua գործակալությունը:
Կազմակերպությունը, որը գովազդում է իրեն Facebook-ում, տեղի բնակիչներին առաջարկում է սնունդ եգիպտական KFC ռեստորանների ցանցից: Ծառայության սեփականատերերը հաղորդել են, որ աշխատանքի մեկ ամսվա ընթացքում ստացել են տասնյակ պատվերներ:
Տեղի բնակիչները կարող են արագ սնունդ պատվիրել հեռախոսով: Պատվերը կստանան 3-4 ժամվա ընթացքում: Յուրաքանչյուր առաքման վճարը կազմում է 30 դոլար՝ չհաշված սննդի արժեքը: Ծառայության սեփականատերերի խոսքերով՝ գումարի մի մասը որպես կաշառք տրվում է եգիպտացի սահմանապահներին:
Գազայի հատվածը պաղեստինյան տարածք է, որը ՀԱՄԱՍ-ի իշխանության գալուց հետո՝ 2007թ. տնտեսական շրջափակման մեջ է գտնվում Իսրայելի կողմից: Գազայի և Եգիպտոսի միջև պաղեստինյան Ռաֆահ քաղաքում գտնվում է սահմանային անցակետ, որը վերահսկվում է Իսրայելի կողմից: Շրջանցելով այն՝ պաղեստինցիները թունելներ են փորում, որոնցով Եգիպտոսից տեղափոխում են անհրաժեշտ իրեր, այդ թվում՝ զենք, պայթուցիկ նյութեր և գումար: Իսրայելը և Եգիպտոսը պարբերաբար հաղորդում են թունելների ոչնչացման մասին:










































