Վրացական Բաթում նավահանգստի ջրային տարածքում անցկացվել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ափային պահպանության ծառայության 3 նավերի և ՆԱՏՕ-ի ծովային ականազերծման խմբի (SNMCMG2) 4 նավերի համատեղ զորավարժությունները, որոնք Բաթումի նավահանգիստ են մտել փետրվարի 12-ին:
Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին Թբիլիսիում լրագրողներին ասել է, որ «ՆԱՏՕ-ի օրացույցով նախատեսված այդ պլանային զորավարժությունները նպատակ ունեն փոխգործակցություն մշակել Վրաստանի սահմանային ոստիկանության Ափային պահպանության ծառայության և ՆԱՏՕ-ի երկրների նավերի միջև որոնողա-փրկարարական գործողությունների անցկացման գործում»: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նախարարը նշել է, որ այդ մանևրերը «կնպաստեն Վրաստանի սահմային ոստիկանության Ափային պահպանության ծառայության և ՆԱՏՕ-ի նավերի միջև փոխգործակցության և փոխադարձ համատեղելիության մակարդակի բարձացմանը»:
Վրաստանի ՆԳՆ-ում այսօր հայտնել են, որ «Բաթումում համատեղ զորավարժություններն անցել են ՆԱՏՕ-ի տակտիկական դասագրքի օգտագործմամբ»: Դրանք «նախատեսել են համատեղ ծովային մանևրեր, նավի որոնման և փրկության գործողություն…»,- նշել են գերատեսչությունում:








































