ԱՄՆ Ձայնագրման ակադեմիայի կողմից շնորհվող «Գրեմմի» մրցանակաբաշխության վարկածով՝ 2015 թվականի լավագույն երգ է ճանաչվել բրիտանացի կատարող Էդ Շիրանի Thinking Out Loud ստեղծագործությունը։
Մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը Լոս Անջելեսից հեռարձակում է CBS հեռուստաալիքը։
«Լավագույն երգ» անվանակարգում ներկայացված էին նաև Թեյլոր Սվիֆթի Blank Space-ը, Քենդրիկ Լամարի Alright-ը, Little Big Town խումբը՝ Girl Crush ստեղծագործությամբ, և See You Again ստեղծագործությունը՝ Չարլի Պուտի կատարմամբ։
Շիրանը ներկայացված է 4 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն ալբոմ»։










































