Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Չեմ կարծում՝ կուսակցությունից Ալիկ Արզումանյանի դուրս գալը կործանիչ հարված է «Ազատ դեմոկրատներ»-ին

Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը որոշել են երկրորդ շնչառություն տալ Հայոց համազգային շարժում կուսակցությանը և վերագրանցել ՀՀՇ-ն: «Առաջին լրատվական»-ն այս հարցի և հետընտրական զարգացումների շուրջ զրուցեց ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանի հետ:

 Պարոն Ռուբինյան, փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո միացել էիք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, այդ ընտրություններում շուրջ 37% ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին: Ազատության հրապարակում Ձեր ելույթներից մեկում կարևորել էիք և՛ նրա, և՛ հասարակության վճռականությունը՝ ասելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքան էլ վճռական լինի, միայնակ ոչինչ չի կարող անել: Հիմա, երբ նախագահական ընտրությունների բուն հետընտրական զարգացումներն ավարտվել են, ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ վճռականությունը պակասեց՝ հասարակությա՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի:

 – Ես այդ ժամանակ տեղյակ էի, որ բավականին ակտիվ քաղաքական բանակցություններ էին գնում քաղաքական ուժերի, հոսանքների միավորման շուրջ: Եթե հիշում եք, ՀՅԴ-ի, «Սարդարապատ» շարժման, մի շարք այլ կուսակցությունների ղեկավարների, ներկայացուցիչների ելույթները հենց միավորման, միասնական ճակատ ստեղծելու մասին էին: Թե ինչու հետընտրական շրջանում չստացվեց այդ միավորումը, թե ով է մեղավոր դրանում՝ ես չեմ կարող ասել, քանի որ այդ բանակցություններին չեմ մասնակցել: Մեկ բան հաստատ գիտեմ՝ ժողովուրդը մեղավոր չէր, որովհետև ժողովուրդը հերթական անգամ իր աջակցությունը հայտնեց և սպասեց, որ պայքարի կոնկրետ ծրագիր առաջարկվի, սակայն դա չարվեց, կամ էլ հիմա փորձում են անել բավականին մեծ ուշացումով, երբ արդեն, ակնհայտորեն, հիասթափություն կա:

Հետընտրական շարժման առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, և եթե ժողովուրդը, ինչպես Դուք եք ասում, մեղավոր չէր, իր մեղավորությունն ուներ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես շարժման առաջնորդ: Այսօր ի՞նչ հետևություններ պետք է նա անի:

– Էլի եմ ասում, որ ներքին, խոհանոցային շատ հարցերից տեղյակ չեմ, բայց, ըստ էության, լայն հասարակական կոնսոլիդացիայի և ժողովրդի աջակցությամբ ռեժիմի դեմ արդյունավետ պայքար սկսելու հնարավորությունը այս փուլում բաց թողնվեց:

Պարոն Ռուբինյան, առաջիկայում կարծես ակտիվություն են ցուցաբերում նոր ձևավորված երկու նախաձեռնություն: Մայիսի 17-ին տեղի է ունենալու «Նախախորհրդարան» նախաձեռնող խմբի առաջին հանրահավաքը, և առաջիկայում «Անի պլազա» հյուրանոցում հավաք է նախատեսում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստան» վերկուսակցական շարժումը: Թեև այս երկու շարժումները հստակ ճանապարհային քարտեզ դեռևս չեն ներկայացրել, բայց հասկանալի է, որ նպատակը երկրում արմատական փոփոխություններին հասնելն է: Մասնակցելո՞ւ եք այս հավաքներին, տեսնո՞ւմ եք կենսունակություն:

– Կարծում եմ, որ պետք է փորձել, պետք է մասնակցել: Ես, որպես քաղաքացի, կմասնակցեմ «Նախախորհրդարան»-ի առաջին մեծ հանրահավաքին և կաջակցեմ: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպել, խոսել եմ՝ իր որոշելիքն է, բայց ես կարծում եմ, որ մի պահ պետք է դադար տալ, փորձել վերլուծել եղածը, մի քիչ վերախմբավորել ուժերը և տեսնել, թե ինչպես կարելի է առաջ գնալ: Չգիտեմ, երևի թե կընդունեմ «Նոր Հայաստան»-ի հավաքի հրավերը: Մի բան է հստակ՝ պայքարը չի դադարելու, կարող է ժամանակավոր նահանջ ու վերախմբավորումներ լինեն, բայց ռեժիմի դեմ պաքարը պետք է շարունակել:

Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում կայացած համապետական և ՏԻՄ ընտրություններից հետո հետաքրքիր էր քաղաքական դաշտի ազատական թևում տեղի ունեցած վերադասավորումը: Երեկ ևս երեք գործիչների հետ հայտարարեցիք ՀՀՇն վերստեղծելու Ձեր նախաձեռնության մասին: Գաղտնիք չէր, որ քաղաքական ուժերից ամենամտերիմը Ձեզ համար «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էր, որը ձևավորվեց նախկին ՀՀՇական Ձեր գործընկերների նախաձեռնությամբ: Ինչո՞ւ ընտրեցիք ՀՀՇն:

– ՀՀՇ-ն նոր չէ, որ ընտրել եմ: ՀՀՇ հիմնադիր անդամ եմ եղել, ՀՀՇ-ից մեծ ցավով եմ դուրս եկել: Խնդիրն այն է, որ այլ տեղ գնալու համար պետք է համոզված լինեի, որ դա ոչ թե հայաստանյան քաղաքական կյանքին բնորոշ սովորական կուսակցություն է, այլ նոր բան, որին ձգտում էի, դրա համար կարողացա դիմանալ գայթակղությանը՝ չանդամակցելու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որին ընկերներս էին անդամագրվել: Այլ հրավերներ էլ ունեի, չգնացի, որովհետև շատ հիասթափված եմ հայաստանյան կուսակցությունների գործելաոճից և դրվածքից, որոնք հիմնականում մարդ-կուսակցություններ են՝ մեկ-երկու հոգու կողմից ֆինանսավորվող, և, ըստ էության, ով ֆինանսավորում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում:

Հիմա ՀՀՇ վերադարձս պայմանավորված է երկու հանգամանքով: Գտնում եմ, որ պատմական անարդարություն էր և անհիմն  ՀՀՇ-ն փակելու որոշումը: Երկրորդը՝ պայմանավորվածության ենք եկել ընկերների հետ, որոնց հետ նախաձեռնել ենք, որ դա լինելու է լիովին նոր տիպի կուսակցություն՝ պահպանելով, իհարկե, ՀՀՇ բարի ավանդույթները: Մենք գնում ենք՝ մեր առջև դնելով կոլեգիալ ղեկավարության, կորպորատիվ պատասխանատվության, խորը ներքին ժողովրդավարության ու մրցակցության մթնոլորտի արմատավորման խնդիրները: Սրանք այն որակներն էին, որոնք ցանկանում էի, բայց չէի տեսնում գործող կուսակցություններում: Հիմա մենք փորձելու ենք համատեղ ուժերով մեր կուսակցությանը ջահակիր դարձնել և պարտադրել, որ մյուս կուսակցությունները ևս անցնեն նույն գործելակերպին՝ օրինականություն, թափանցիկություն, ոչ ստվերային ֆինանսավորում, ոչ թաքուն ծախսեր և այլն, և այլն, և այլն:

Չե՞ք կարծում, որ ՀՀՇն վերստեղծելու գաղափարը հարված էր «Ազատ դեմոկրատներ»-ի Ձեր գործընկերներին: Ձեր նախաձեռնությունը չի ՞թուլացնի կուսակցությանը, որը մեկ տարի է՝ գործում է և գործում է  ազատական այն դաշտում, որտեղ պետք է գործունեություն ծավալի ապագա ՀՀՇն:

– Չեմ կարծում, որ կուսակցությունից մեկ հոգու դուրս գալով այն կործանիչ հարված կստանա: Այլ հարց է, որ «Ազատ դեմոկրատներ»-ի մեր ընկերները որոշեն, որ գալիս են վերամիավորվելու ՀՀՇ անվան տակ: Նման բան  կարող է տեղի ունենալ, և սա է, որ կարող է բերել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմալուծմանը, բայց դա իրենց որոշելիքն է, մենք այդպիսի խնդիր չենք դրել:

Այսինքն՝ Դուք իրադարձությունների զարգացման այդ սցենարը չե՞ք բացառում:

– Այո, չեմ բացառում: Չեմ բացառում նաև այս կամ այն պատմական փուլում ՀՀՇ-ն լքած այլ անհատների վերադարձը ու, ինչը պակաս կարևոր չէ, նոր, երիտասարդ ու եռանդուն ուժերի ներհոսքը կուսակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում