Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել ԵՄ-ում Շենգենյան գոտու պահպանման օգտին:
«Ես ուզում եմ պահպանել Շենգենի համակարգը, որը մեկ այլ եվրոպական երկրի այնքան օգուտ չի բերում, որքան Գերմանիային: Շատերը թերագնահատում են այն, թե որքան կարևոր է շենգենը բոլորիս համար, և թե որքան է կապված մեր բարեկեցությունը մարդկանց և բեռների ազատ փոխադրումից: Միանգամայն հստակորեն պետք է ուղղել բոլոր ջանքերը ԵՄ արտաքին սահմանների պահպանմանը»,- հայտարարել է նա Stuttgarter Zeitung-ին տված հարցազրույցում:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2016-ի առաջին 26 օրում ծովային ճանապարհով Եվրոպա է ներթափանցել 47 հազար ներգաղթյալ: 2015-ին եվրոպական ափեր են հասել 1 մլն 11 հազար 712 փախստականներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկա միգրացիոն ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշորն է աշխարհում:










































