Christie’s տունը երեկ Նյու Յորքում կայացած ժամանակակից արվեստի գործերի աճուրդում պատմական ռեկորդ է սահմանել՝ ստանալով 495 մլն դոլարից ավելի շահույթ, հայտնում է Reuters գործակալությունը:
Երեկվա աճուրդում ներկայացված 70 լոտից իրենց գնորդներին չեն գտել ընդամենը 4 աշխատանքներ:
Ընդ որում՝ Ջեքսոն Փոլակի, Ռոյ Լիխտենշտեյնի ու Ժան-Միշել Բասկիայի կտավները նորացրել են նկարիչների աշխատանքների աճուրդային արժեքները:
Reuters-ը նկատում է, որ անցած աճուրդում ներկա են եղել բազմաթիվ հավաքորդներ, որոնք պատրաստ են եղել ներկայացված աշխատանքների համար վճարել ավելի քան 20 մլն դոլար:
Ամերիկյան New York Times թերթի տեղեկություններով՝ Christie’s-ի աճուրդը հասույթով հետ է թողել Sothebys տան՝ երեքշաբթի կայացած աճուրդին:







































